Ուռուցքաբանություն
Մաստէկտոմիայից հետո. oncology.am
Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք, որակյալ, ավելի լավ, իմաստավորված, ավելի վառ, քան մինչև հիվանդությունը: Վիրահատության հետ կապված բոլոր դժվարությունները ժամանակավոր են»:
Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել նաև ուշ շրջանում՝ ուռուցքի բուժման հիմնական փուլերի ավարտից հետո: Եթե հիվանդը ցանկանում է վերականգնել և հիմնական հիվանդության կողմից հակացուցումներ չկան, չկան նաև ուղեկցող հիվանդություններ, ապա դա լիովին անվտանգ է: Նախքան այդ, վիրահատությունից հետո հարկ է մի քիչ չարչարվել: Հիվանդի խնդիրն է վերականգնել վերին վերջույթի ֆունկցիան և բարելավել ինքնազգացողությունը: Նրա ամենալավ օգնականն այս հարցում հատուկ մարմնամարզությունն է, իսկ հետվիրահատական վերքի լավացումից հետո կարելի է նաև լողով զբաղվել:
Բուժման գործընթացի ժամանակ կինը պետք է տեղեկացված լինի հնարավոր բարդությունների և կանխարգելման այն մեթոդների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել բարդություններից:
Հետվիրահատական շրջան
Վիրահատության հաջորդ օրը հնարավոր է ակտիվ տեղաշարժվել և ինքնասպասարկվել: Վիրահատված կողմում ձեռքի շարժումների ընդլայնումը տեղի է ունենում 3-14 օրվա ընթացքում:
Ի՞նչ է սերոման
Կրծքագեղձի հեռացման ժամանակ, հատկապես եթե այն ուղեկցվում է լիմֆոդիսեկցիայով (շրջանային ավշային հանգույցների հեռացմամբ), բավականին մեծ վերքային մակերես է առաջանում: Եվ, չնայած այն արտաքինից ծածկված է մաշկային լաթերով, անխուսափելիորեն տեղի է ունենում վերքային հեղուկի արտազատում, որի հիմնական մասը կազմում է ավիշը: Մաստէկտոմիայից հետո ավշի արտազատումը օրինաչափ երևույթ է: Այն տեղի է ունենում 100% դեպքերում:
Նիհար կանանց մոտ տեղի է ունենում ավշի նվազագույն արտազատում, իսկ գեր կանանց մոտ համեմատաբար առատ է: Դրենաժները (պլաստիկե խողովակները) տեղադրվում են վիրահատության ժամանակ՝ ավշի արտահոսքն ապահովելու նպատակով: Սովորաբար այն հեռացնում են 7-10-րդ օրը: Եթե դրենաժի հեռացումից որոշ ժամանակ անց հետվիրահատական վերքի շրջանում՝ մաշկի տակ, կրկին տեղի է ունենում ավշի կուտակում, դա կոչվում է սերոմա: Որքան մեծ է վերքային մակերեսը և գեր է հիվանդը, այնքան սերոմայի առաջացման հավանականությունը մեծ է: Սերոման որևէ վտանգ չի ներկայացնում: Մեծ չափի սերոմաները դրսևորվում են այտուցվածությամբ, անհարմարավետության զգացումով, երբեմն` ցավով, կարմրածությամբ, բորբոքման միացման դեպքում` նաև մարմնի ջերմության բարձրացմամբ: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի: Հիվանդը հետազոտվում է, ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում է սերոման և իրականացվում է պունկցիա, այսինքն, ներարկիչի օգնությամբ հեռացվում է ավելորդ հեղուկը: Երբեմն կարիք է լինում մի քանի պունկցիայի: Եթե ժամանակին դա չիրականացվի, տեղի կունենա սերոմայի թարախակալում, որի պարագայում հարկ է հակաբիոտիկներ նշանակել, դրենավորել բորբոքման շրջանը, ինչը երկարացնում է բուժման տևողությունը:
Ի՞նչ է լիմֆոստազը
Մաստէկտոմիայից և բուժումից հետո վիրահատության կողմում կարող է ձեռքի այտուց զարգանալ՝ լիմֆոստազ: Լիմֆոստազն առաջանում է հյուսվածքներում ավշի արտահոսքի խանգարման պատճառով առաջացած ավշային կանգի հետևանքով: Երբ ճառագայթման կամ վիրահատության ընթացքում անութային շրջանի ավշային հանգույցների և անոթների վնասման կամ հեռացման հետևանքով դանդաղում կամ խանգարվում է ավշի նորմալ շրջանառությունը, զարգանում է այտուց: Բոլորի մոտ չէ, որ առաջանում լիմֆոստազ (դեպքերի մինչև 15%-ը), սակայն այդպիսի բարդության հնարավորության մասին հիվանդը պետք է իմանա, որպեսզի ժամանակին հոգա` խուսափելու զարգացող բարդություններից: Դա շատ կարևոր է, քանի որ այտուց կարող է զարգանալ վիրահատությունից հետո մի քանի տարիների ընթացքում: Այտուցի առաջացման դեպքում պահանջվում է անհետաձգելի և որակավորված բուժում:
Մեր մասնագետներից կարող եք ստանալ շրջանառության խթանման համար բոլոր անհրաժեշտ խորհուրդները, ներառյալ` էլաստիկ բազկակապի կիրառումը, հատուկ վարժությունների, մերսման, բինտավորման իրականացումը:
Լիմֆոստազի պատճառներ կարող են լինել.
- ավշային ուղիների հատումը կամ ֆիբրոզը,
- ավշային անոթների վարակային ախտահարումը (մասնավորապես` կարմիր քամու ժամանակ),
- ավշային ուղիների և հանգույցների պաշարումն` ուռուցքով:
Լիմֆոստազը կարող է զարգանալ վիրահատությունից մի քանի ամիս անց:
Դրանից խուսափելու համար, կինը պետք է իմանա, որ այտուց կարող է զարգանալ հետևյալ գործոնների ազդեցությամբ.
- ջերմություն (շոգեբաղնիք, արև և այլն),
- ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
- վարակներ:
Մեր խորհուրդները
- Անպայման մշակել ձեռքը: Վիրահատությունից հետո բուժող բժիշկը կասի, թե երբ սկսել մարմնամարզությունը (որպես կանոն՝ 7-10-րդ օրը): Վարժությունների անտեսումը կարող է բերել ուսահոդում շարժունակության ծավալի զգալի նվազման և, որպես հետևանք, աշխատունակության իջեցման:
- Կանոնավոր կատարել ձեռքի մերսումներ. բարձրացնել ձեռքը, պատին հենվելով՝ թեթև շփել այն (դաստակից մինչև անութային շրջան):
- Խուսափել վնասվածքներից (քերծվածք, կոշտուկ և այլն), խնամել եղունգները:
- Հնարավորին խուսափել հիվանդ ձեռքի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից (սոլյարիում, արև):
- Վիրահատության կողմում ձեռքի ներարկումներն անթույլատրելի են:
- Մեկ տարվա ընթացքում խորհուրդ է տրվում վիրահատության կողմում սահմանափակել ձեռքի ծանրաբեռնվածությունը մինչև 1 կգ, իսկ հաջորդող 4 տարիների ընթացքում` մինչև 2 կգ, ապա՝ 3 կգ-ից ոչ ավելի: Պայուսակը պետք է կրել առողջ կողմի ուսին:
- Անհրաժեշտ է խուսափել ձեռքերը կախ կամ թեքված դիրքում իրականացվող ցանկացած աշխատանքից: Այդպիսի սահմանափակումներն անհրաժեշտ են ձեռքի ավշային անոթներում ավշի կանգը կանխարգելելու համար:
- Խորհուրդ է տրվում ափսեները լվանալիս, տնամերձ հողամասում աշխատելիս կամ լվացքի ժամանակ կիրառել պաշտպանական ձեռնոցներ՝ հատկապես ուժեղ ազդող լվացող նյութեր կիրառելիս:
- Կարեք մատնոցով:
- Մեղուների և մոծակների խայթոցից պաշտպանվելու համար օգտագործեք համապատասխան պաշտպանիչ միջոցներ:
- Վիրահատված կողմում չի կարելի չափել զարկերակային ճնշումը:
- Ձեռքը չպետք է ճնշման ենթարկել. հագուստի թևքերը շատ նեղ պետք է չլինեն, բացառել վերնաշապիկների վրա ձիգ թևնոցների առկայությունը: Ժամացույցը, ապարանջանը, տարբեր տեսակի օղերը ձեռքի վրա պետք է ազատ լինեն՝ առանց ձեռքը գրկելու:
- Ամռանն արևից պաշտպանվելու համար կրեք երկարաթև վերնաշապիկներ և գլխարկ: Կերակուր պատրաստելիս խուսափեք այրվածքներից:
- Լոգանք ընդունելիս և ամաններ լվանալիս շատ տաք ջուր մի օգտագործեք: Գերադասելի է լոգանքը փոխարինել ցնցուղով:
- Պաշտպանեք ձեռքը այրվածքներից, կտրվածքներից, ճաքերից և քերծվածքներից: Դա շատ կարևոր է կարմիր քամու կանխարգելման համար, որը կարող է բերել ձեռքի այտուցի առաջացման:
- Վնասվածքի դեպքում անհրաժեշտ է վերքը լվանալ հոսող ջրով, կրկնակի մշակել այն հակասեպտիկ լուծույթով (70 տոկոսանոց սպիրտ, յոդ):
- Աշխատանքից հետո պրոթեզով կրծկալը պետք է հանել, թողնել, որ մարմինը հանգստանա, հագնել ազատ, գերադասելի է բամբակյա հագուստ:
- Տրանսպորտում, հասարակական վայրերում առողջ ձեռքով պաշտպանեք վիրահատության շրջանը:
Վարժություններ մաստէկտոմիայից հետո
Վերականգնման շրջանում ընդհանուր ինքնազգացողության բարելավման, ձեռքի շարժունակության վերականգնման և ճիշտ կեցվածքի պահպանման համար խորհուրդ է տրվում բուժական մարմնամարզություն: Ձեռքի ֆունկցիայի վերականգնման համար արդյունավետ են պարապմունքները լողավազանում:
Մարմնամարզությամբ պետք է զբաղվել և կեցվածքին հետևել դեռևս ստացիոնարում՝ բժշկի թույլտվությունից հետո: Այդպես ձեռքի վերականգնումն ավելի արագ տեղի կունենա:
Ինչպես կատարել վարժությունները
- Պետք է զբաղվել կանոնավոր:
- Օրվա կարգացուցակում ժամանակ հատկացնել վարժությունների համար և այդ մասին տեղեկացնել ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի ոչ մի դեպքում չընդհատվեն այդ վարժությունները:
- Ծանրաբեռնվածությունն ավելացնել աստիճանաբար: Սկսել վարժությունների քանակի ավելացմամբ, սակայն ոչինչ պետք չէ կտրուկ անել, այլ` աստիճանաբար:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն